«Մի-28» է վթարվել. կան զոհեր

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում վայրէջքի պատրաստվելիս վթարվել է զինված ուժերի Մի-28 հարվածային ուղղաթիռ, երկու օդաչուն էլ զոհվել են։ Այս մասին հայտնում է Razm.info-ն: Ուղղաթիռը բարձրացել էր օդ՝ բարդ կլիմայական պայմաններում ուսումնական թռիչք անելու համար։

Փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի սև արկղերը, դրանք վնասված չեն։

Ուժային կառույցներում գործակալության աղբյուրն ասել է, որ հիմնական վարկածները սխալ պիլոտաժը կամ տեխնիկական անսարքությունն են։ Այս պահին պաշտոնապես հարուցված է քրգործ թռիչքի կամ թռիչքի պատրաստվելու կանոնների խախտման հոդվածով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ