Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ամանորյա ֆոտոշարքից

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում աչքի է ընկնում իր ոճային կերպարներով։

Այս անգամ նա ներկայացել է ամանորյա ոճով  եւ տոնական միջավայրում:

Իր Facebook-յան էջում տիկին Զոհրաբյանը նոր լուսանկար է տեղադրել, որում նա կրում է կարմիր ու սպիտակ երանգի պուտավոր զգեստ, նույն գույների գուլպաներ։ Տոնական կերպարն ամբողջացրել են վառ շպարն ու գեղեցիկ վարսահարդարումը։

«Ամանորի եւ Սուրբ Ծննդյան ուրախ ֆոտոշարք՝ շուտով», — հրապարակմանը կից գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ