![]()
Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Իմքայլականներ ջան, որ այդպես հպարտորեն ասում եք, որ ձեզ ՀՀ հպարտ քաղաքացին 71% ձայն է տվել, այո’, տվել է, որ դուք գաք ու ջայլամի քաղաքականությո՞ւն վարեք։ Ոչ։ Ձեզ քվե ենք տվել, նախորդ օրը ԱԺ փոխխոսնակն էլ հաստատեց, որ նախկին հացագործներին մաքրեք։ Ռոբասերժիկները աջ ու ձախ վխտում են։ Էլ ապստամբության մասին են խոսում, էլ սպառնում եմ, որ ետ կվերադառնան ու մենք մեր հալը կտեսնենք, լավ, մենք դեռ անշառ ենք, բա դո՞ւք։ Դուք պաշտոններ եք զբաղեցնում, դրա համար էլ անշառ չեք։ ճ
Վաղը ձեր իշխանության ավարտից հետո դուք գիտե՞ք, թե ձեզ ի՞նչ է սպասվում։ Ձեզնից ո՞վ գիտի։ Մեկ տարուց ավել ԱԱԾ պետ էիք նշանակել, դուք գիտե՞ք, այդ, արդեն նախկին պետը, ինչե՞ր է պահել տվել ԱԱԾ դարակներում ու ինչե՞ր է իր հետ դուրս տարել։ Կարող ե՞ք երեւակայել։
Լավ, բա հիմա մեր դարդը ո՞վ պիտի լացի։ Արդեն երկու տարի է դառնում ՍԴ նախագահի հետ պահմտոցի եք խաղում։ Հիմա էլ կուտ եք տալիս, մեր հաշվին թոշակ եք նշանակում, յանի խելոք բան եք մտածել, որ հեսա ուր որ է ՍԴ-ն թոշակի կգնա ու ամենը մեր ուզածով կլինի՞։ Երանի ձեզ։ Երանի ձեր դնջությանը։ Երանի ձեզ, որ մարդիկ ավելի քան երկու տարի է հույս են դրել, ձեզ վրա` արդարության սպասումով, սպասում են, թե երբ է գլխավոր դատախազը պատասխան տալու (Նիկոլ Փաշինյանի, 2016թ.-ի, ԱԺ ամբիոնից հայտնի «Քուանշ» ելույթը վկա) այն մարդկանց, որոնց ճակատագրերը խորտակել է ու մինչեւ հիմա զրահապատ սենյակում վայելում է իր թանկ աթոռը։ Լավ, այսքանից հետո, երբ հանցագործները, որի մասին դուք, մենք խոսում էինք, ու այդ հանցագործները, որոնց հերթով պետք է բռնեիք ու պատասխանատվության ենթարկեիք, թողեցիք, որ թռնեն երկրից ու հիմա մենք պետք է հավատա՞նք, որ դրանց հերթով ետ ե՞ք բերելու։ Բա դրանց թալանա՞ծը։
Քոչարյանի ունեցվածքի մասին, որ խոսում էինք, թվում էր երեւակայության արդյունքն է շատն էլ, այսօր պաշտոնական տեղեկություն տարածվեց, թե իսկապես ինչ կարողությունների տեր է դարձել այդ մարդը, լավ, քսան տարի շարունակ մարդիկ ունեզրկվել ու մեծ մասը օտարության մեջ է ապրում։ Ո՞նց եք պատկերացնում, արդարադատություն չունեցող երկրում, ո՞ր մի գաղթած ընտանիքը պետք է վստահի ձեզ ու ետ վերադառնալ։ Չհաշված այն անհեթեթ օրենքները, որ բերում փաթաթում եք մեր վզին` ոստիկանների գաղտնալսելը, չգիտեմ, ում մտքով, առավոտ շուտ ինչ կանցնի.. այն դեպքում, որ ձեզնից մարդիկ արդեն երկու տարի սպասում են երկրում արդարադատության վերականգնում, որ չկա։ Ինչքան նախկին հանցագործ կա, ճխտվել է ձեր շարքերը, լավ, նախկիններին դավաճանողը, ձեզ է՞ հավատարիմ լինելու։
Ես չգիտեմ, թե այսպես դանդաղելով ուր եք ուզում գնալ, բայց մի բան լավ գիտեմ, որ ՀՀ քաղաքացին է այո’, ձեզ քվե տվել, ու դուք պարտավոր եք, այո’, երկրում արդարության վերականգնման համար` ձեր բոլոր հնարավորությունները ներդնելուն։ Ես, երեւի ձեզնից շատ, մեկ էլ ձեր մասին եմ մտածում։ Որովհետեւ չեմ ուզում, որ վաղը` հանցագործ ու պարտիզանական միտումներով տարված զանգվածը փորձ կատարի ձեզ տեսանելի դաշտից մաքրելու։ Մենք ի՞նչ ասես, որ չենք տեսել.. ախր, ի՞նչ չենք տեսել։ Մենք հոկտեմբեր 27 ենք տեսել։ Ու ես երբեք չեմ ուզենա, Աստված ոչ անի, այդ օրերը հանկարծ կրկնվեն։
Հ.Գ. միակն Նիկոլով հարց չի լուծվի։ Ախր, դուք ինչացու ե՞ք, եթե բանի պետք չեք, թողեք գնացեք, թող ձեր տեղը խելքը գլխին մարդիկ գան։ Ափսոս է, այն, ինչ ունենք։ Ու մեր ձեռք բերած ազատությունը, չեմ ուզում թոզմիշ անեք, ինչ է կիսագրագետ, պատեհապաշտ մարդիկ շատ են իշխանության ներսում։
![]()