Բացառիկ մանրամասներ Քոչարյանի ու նրա ընանիքի ունեցվածքից… երբ են հասցրել այսքանը դիզել

Քոչարյանը, որը հաշվառված է Երևանի Իսակովի պողոտա, տուն 23/7 հասցեում, նրա անունով հաշվառված է նույն հասցեի տունը։

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի անվամբ հաշվառված են Երևանի Պարոնյան փ., 8-րդ շենքի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 10 տարածքները, նույն շենքի թիվ 41 բնակարանը, թիվ 11 ավտոկայանատեղին, Երևանի Թումանյան փողոցի 41 շենքի 22 բնակարանը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղակայված հողատարածք, Արմավիր մարզի Տալվորիկ համայնքում տեղակայված թվով 14 հողատարածքները։

Սեդրակ Քոչարյանի կնոջ՝ Զարուհի Բադալյանի անվամբ հաշվառված են Երևանի Թումանյան փողոցի 41 շենքի թիվ 22 շինությունը, նույն հասցեում գտնվող 22 բնակարանը, նույն հասցեում թիվ 24 տարածքը, Հյուսիսային պողոտայի 6-րդ շենքի թիվ 6 և 15 տարածքները, Երևանի Արաբկիր 39-րդ փողոցի 4-րդ տունը, Կոտայքի մարզի Ակունք գյուղում հողատարածքներ։

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի անվամբ հաշվառված են Երևանի Աբովյան փողոցի 9-րդ շենքի 10 և 38 բնակարանները, Վազգեն Սարգսյան փողոցի 10-րդ շենքի թիվ 106 և 117 տարածքները։ Լևոն Քոչարյանը նաև հանդիսանում է «Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահը։

Նրան է պատկանում «Հայաստանի սնոուբորդի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը, «Տրանսպորտի զարգացման կոնսորցիում» ՓԲԸ-ն, «Սփեյսմենեջմենթ» ՍՊԸ-ն։

Շարունակությունը՝ ստորև ներկայացված տեսանյութում.

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ