«Ես չէի էլ հասկացել, թե ինչու էր ԿԳՄՍ-ն ֆինանսավորում «Что? Где? Когда?»-ն». Լուսինե Բադալյան

Armdaily.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց, որ նախկինում էլ չէր հասկանում, թե ընդհանրապես ինչու է ֆինանսավորում։

«Ճիշտն ասած՝ ես չէի էլ հասկացել, թե ինչու էր ֆինանսավորում։ Ինտելեկտուալ ծրագրերն այս պահին մեզ օդի պես անհրաժեշտ են, բայց յուրաքանչյուր հեռուստաընկերություն ունի հնարավորություն ինքնուրույն դա անելու, չեմ վախենա ասելու, որ այդ պարտականությունն ունի անելու։

Նախարարությունը կարող է ֆինանսավորել միանգամայն նոր ինտելեկտուալ, գիտահանրամատչելի, թիրախավորված ծրագրեր, որի վրա կաշխատեն բազմաթիվ մեթոդիստներ, գիտնականներ և որի ֆինանսավորումը հասու չէ հեռուստաընկերությանը»,-նշեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ