![]()
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այս տարի Ամանորին վարչապետի ուղերձի հետ կապված անակնկալ լուծում է մտածված:
«Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ղեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջի ողիղ եթերում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր.
«2020 թվականի պետական բյուջեի եկամուտները ըստ բյուջեի մասին օրենքի պետք է 2019-ից 356 միլիարդ դրամով ավելի լինեն։
Սա ուրախալի է, սակայն մեր ամբողջ պոտենցիալը չէ», — նշեց վարչապետը։ Ըստ Փաշինյանի, ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորից, որովհետև 2019 թվականին նոր բյուջետային մուտքերի շնորհիվ բանակում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ «Ի՞նչ միջոցներով ենք արել այդ ամենը, արել ենք բյուջեի նոր եկամուտների շնորհիվ», — ասում է վարչապետը։
«Նոր տարվա զանգերից հետո Հայաստանում չի լինելու ՀԴՄ չթողարկելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա է։ Երկար տարիներ միշտ ասվել է՝ համախմբվենք, մեր ազգային հարցերը լուծենք, սա համախմբվելու ձևերից մեկն է»:
![]()