![]()
Bohemian Rhapsody-ն բրիտանական Queen ռոք խմբի երգն է։ Դրա հեղինակը Ֆրեդի Մերկուրին է։ Հենց այս երգն է խմբի երաժիշտներին աստղերի վերածել։ Այս հիթը պատմության մեջ ամենահայտնիներից մեկն է համարվում։
Ահա թե ինչ է ասել Մերկուրին Bohemian Rhapsody–ի մասին.
Սա այն երգերից մեկն է, որոնք ստիպում են երևակայել։ Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է պարզապես լսեն այն, մտածեն նրա մասին և հետո իրենց ենթադրություններն անեն այն մասին, թե ինչ է երգն ասել իրենց։
Շատերն են փորձել երգել այս երգը։ Բայց լսե՞լ եք դուք, թե ինչպես են այն միասին կատարում 65 000 մարդ։ Լոնդոնում Green Day խմբի համերգին մարդիկ որոշել են զուր ժամանակ չծախսել երգիչներին սպասելով, և կատարել են այս լեգենդար հիթը։
Դատարկ բեմ, մեծ թվով մարդիկ և ձայներ, որոնք միաձայն երգում են։ Գլուխգործոցն ամբողջությամբ կատարվել է, իսկ ողջ կատարումը 6 րոպե է տևել։
Տեսանյութը 18 500 000 դիտում է հավաքել և 20 000 մեկնաբանություն։ Միանշանակ արժե սա դիտել։
![]()