«Խորոված, տոլմա, բլինչիկի վերջը ի՞նչ է, դեպրեսիվ վիճակ…». վարչապետ Փաշինյան

Դեկտեմբերի 21-ից ամենօրյա համերգներ են լինելու Երևանի 2750-ամյակի այգում, նաև Հանրապետության հրապարակում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց՝ իրենք ուզում են այնպես անել, որ երեխաները ոչ թե նայեն իրենց և հարևանների սեղաններին, այլ բեմերին նայելու, տեսնելու նոր ու գեղեցիկ բան ունենան:

Վարչապետը հայտնեց՝ դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին Երևանում լինելու է դասական երաժշտության համերգ, թատերական ներկայացումներ, որոշակի ժամերի բաց են լինելու թանգարաններ:

Նրա գնահատմամբ՝ կարևոր է, որ մենք ունենանք, կարողանանք զարգացնել այն մշակույթը, որ Ամանորի օրերին կարելի է ինչ-որ գումար պակաս ծախսել, այն գումարը, որ սովորաբար ծախսում ենք փչացող սննդի վրա, չծախսել, գնալ, դասական երաժշտության համերգի, թատրոնի, թանգարանի տոմս գնել:

Փաշինյանը նշեց.

«Խորոված, տոլմա, բլինչիկի վերջը ի՞նչ է, դեպրեսիվ վիճակ, դրանից հետո մարդիկ ուզում են հանգստանալ, իսկ մենք ուզում ենք այնպես անել, որ տոնն ինքը լինի հանգստանալու միջավայր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ