![]()
Այն մթնոլորտը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, հենց ամանորյա ճոխ ծախսեր իրենց թույլ տալ չկարողացող մարդկանց թույլ կտա գեղեցիկ նշել Ամանորը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անդրադառնալով Ամանորի ծախսերի շուրջ ստեղծված աղմուկին՝ ասեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունը բավական մեծ գումար է հատկացրել Ամանորի ծախսերը հոգալու համար, մոտավորապես 270 միլիոն դրամ, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե մենք ինչի համար ենք անում, որովհետեւ խնդիրը բացարձակապես ուտել-խմելու կամ ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելը չի, որովհետեւ մենք այսպիսով լուծում ենք շատ կարեւոր սոցիալ-հոգեբանական եւ գեղագիտական հարցեր: Ավանդույթի համաձայն՝ արդեն երկար տարիներ ՀՀ շատ քաղաքացիներ Ամանորը նշում են Հայաստանից դուրս, ինչը շատ լուրջ խնդիր է ՀՀ-ի համար, որովհետեւ գումարները արտահոսում են երկրից դուրս, եւ մեզ համար շատ կարեւոր է, որ մարդիկ Ամանորն անցկացնեն Հայաստանում, եւ իրականացնում ենք այս ծրագիրը:
Սրանով մենք ուզում ենք նաեւ խթանել դեպի Հայաստան տուրիստների հոսքը եւ մենք ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների հոսքը Հայաստան, եւ, ըստ մեզ, Հայաստանը տուրիստների համար սեզոնայնություն պետք է չունենա:
Շատ է խոսվում այն մասին, թե արժե՞ այդքան գումար ծախսել, երբ մեր երկրում բազմաթիվ անապահով մարդիկ կան: Այն մթնոլորտը, որ ստեղծվում է Հանրապետության հրապարակում, հենց ամանորյա ճոխ ծախսեր իրենց թույլ տալ չկարողացող մարդկանց թույլ կտա գեղեցիկ նշել Ամանորը, մարդիկ կարող են իրենց երեխաներին վերցնել եւ գալ Հանրապետության հրապարակ:
Այդտեղ կլինեն տաղավարներ, որտեղ կվաճառվեն բրդուճներ, բուտերբրոդներ, եւ կարող են մարդիկ, 1 բաժակ գինի վերցնելով, հրապարակում դիմավորել Ամանորը, համերգ լսել եւ ստեղծել նոր մշակույթ:
Մենք սովոր ենք միայն ընտանիքով կամ ընկերներով կամ նեղ միջավայրում նշել Ամանորը, մենք ուզում ենք ավելի լայն տարածում ստանա այն գաղափարը, որ «Հայաստանն իմ տունն է, իմ ընտանիքն է»: Ուզում ենք մարդիկ մեկը մյուսի համար ավելի լավ միջավայր ստեղծեն: Դեկտեմբերից սկսած մինչեւ հունվարի 6-ը, 7-ը՝ Հանրապետության հրապարակում միջոցառումները շարունակվելու են»:
Հանրապետության Հրապարակում կայանալիք Ամանորյա միջոցառումների մասին:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, December 10, 2019
![]()