![]()
Հայտնի ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան պատրաստվում է երկարատեւ արձակուրդի Հնդկական օվկիանոսի ափին գտնվող Բալի կղզում 2020 թվականի հունվարին:
Նշվում է, որ երգչուհին արձակուրդ կմեկնի ոչ թե մենակ, այլ մի երիտասարդի հետ։
Լրատվամիջոցները գուշակություններ են անում, թե ով է լինելու Բուզովայի հնարավոր ուղեկցորդը: Հիմնականում նշվում է հայազգի բլոգեր եւ երգիչ Դավիթ Մանուկյանի անունը, ում վերագրում են երգչուհու հետ սիրավեպը:
Նշվում է նաև, որ կան թեկնածուներ, որոնք կուղեկցեն Բուզովային, նաև «Պլան Բ» նախագծից, որտեղ նա նկարահանվել է ։
Նշենք, որ բնակության եւ էքսկուրսիաների արժեքը երկու անձի համար Օլգա Բուզովայի համար կազմում է մոտ 3 միլիոն ռուբլի:
![]()