«Մենք ինքնաթիռով զենք էինք բերում, իրենք՝ տոնածառ». Շարմազանով

«Հանրապետական» կուսակցությունը սկսում է քաղաքական պայքարի երկրորդ փուլը, Aysor.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այս յոթ ամիսների ընթացքում Նիկոլն ու իր թիմն ավելի շատ սխալ են արել, քան ՀՀԿ-ն 20 տարվա մեջ», — ասում է Է. Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակն ընդգծում է՝ իրենք ինքնաթիռներով զենք են բերել Հայաստան, իսկ նոր իշխանությունը՝ տոնածառ։

«Մենք անվտանգությունն ենք ուժեցացնում, իրենք զվարճանքներն են շատացնում», — ասում է նա։

Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ ճիշտ որոշում էր, որ Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ