![]()
«Միսս Հայաստան-2019» Լիանա Ոսկերչյանը, որը մասնակցում է հեղինակավոր «Միսս աշխարհ-2019» գեղեցկության միջազգային մրցույթին, մրցութային փուլում աչքի է ընկել «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցութային փուլում:
Կանադայի, Ճամայկայի, Մալթայի և Բրիտանական Վիրջինյան կղզիների ներկայացուցիչների հետ հայ գեղեցկուհին հայտնվել է մրցույթի տաղանդավորների հնգյակում: Հայաստանի 20-ամյա գեղեցկուհին քանոն է նվագել:
«Կայացավ «Միսս աշխարհ. Տաղանդ» մրցույթի կիսաեզրափակիչը: Նախնական լսումների արդյունքում ավելի քան 60 մասնակցից կիսաեզրափակչում էր հայտնվել 20-ը, և այսօր պարզ դարձավ լավագույն հնգյակը, որը ելույթ կունենա վաղը կայանալիք բարեգործական ընթրիքի ժամանակ, որից հետո արդեն պարզ կլինի հաղթողը: Եվ այսպես, մենք 5-յակում ենք: Միջազգային բեմում ևս մեկ անգամ հնչեց քանոն և Սայաթ Նովա։ Անչափ հպարտ եմ և ուրախ»,- գրել է աղջիկն իր ֆեյսբուքյան էջում:
Մրցութային փուլի արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերի 10-ին: «Միսս աշխարհ-2019» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին:
![]()