![]()
«Հականիկոլական կոնսոլիդացիան հակաժողովրդական կոնսոլիդացիան է»,- այս մասին Ազգային ժողովում զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն խոսքերին, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան։
Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ Չեչնիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրենին ծննդյան առթիվ, արդյոք այդ մտերմությունն ինքնին վտանգներ չի պարունակում՝ Սիմոնյանն ասաց.
«Եթե Կադիրովն ինձ շնորհավորեր, դա որպես խաղաքարտ չէի օգտագործի։ Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում չէ և Կադիրովի դեմքով որևէ վտանգ բացառում եմ»։
![]()