![]()
Միան շուտով երեք տարեկան կդառնա, փոքրիկը, երբեմն, ինքն է իր ընտրում look-երը։ Մոխրագույն և վարդագույն համադրությամբ look-ը, ըստ Գայանեի, Միան է ընտրել, փոքրիկը նախընտրել է թագը թարս դնել։) Մայրիկը ժպիտով նշեց, որ թե՛ ինքը, թե՛ Վաչեն փորձում են հնարավորինս քիչ սահմանափակել աղջկան և տալ ինքնաարտահայտվելու հարավորություն։
«Միան շատ է սիրում մազակալներ, գլխազարդեր ընտրել։ Երբեմն ընտրում է ոչ միանման համադրություններ։ Չենք դիմակայում նրա էքսպերիմենտներին, որովհետև ուզում ենք, որ փորձի արտահայտվել։ Հետևում ենք, թե ինչ է ստացվում արդյունքում ու չենք բռնանում նրա ցանկությանը»,-ասաց նա։
Ինչպես Գայանեն, այնպես էլ Վաչեն առավել հաճախ նախընտրում են սև look-եր։ Հարցին, թե որքանով է սա ազդում փոքրիկի պահարանի գունավորման վրա, մայրիկը պատասխանեց. «Ինքս սևի սիրահար եմ, բայց երբեմն կրում եմ նաև այլ գույներ՝ կախված տրամադրությունից:
![]()
Միայի համար նախընտրում եմ այն գույները, որոնք իրեն սազում են, ոչ միշտ է, որ դրանք իմ սիրած գույներն են։ Գույն ընտրելիս միշտ պետք է առաջնորդվել հենց այդ սկզբունքով` հասկանալ, թե որ գույնն է մաշկի և մազերի երանգի հետ ներդաշնակ: Օրինակ դստերս գույներն են` մուգ կապույտը, սպիտակը, մուգ կարմիրը և պաստելային երանգները»:
![]()
Չնայած փոքրիկների նորաձևությունը մեծ մասսայականություն է վայելում, այն ոչ միանշանակ է ընդունվում։ Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր համատեղել նորաձևությունն ու փոքրիկի հարմարավետությունը, Գայանեն պատասխանեց․ «Հնարավոր է համատեղել նորաձևությունն ու հարմարավետությունը, սակայն ես հարմարավետը գերադասում եմ նորաձևից: Եթե անկեղծ լինեմ, մանկական նորաձևությանն առանձնապես չեմ հետևում։ Առհասարակ, մանկական հագուստը պետք է լինի պրակտիկ և հարմար խաղալու համար:
![]()
Միշտ չէ, որ նորաձևը հարմարավետ է ակտիվ խաղերով հրապուրվող բալիկների համար: Նախընտրում եմ բնական կտորներ։ Միան մեծ մասմաբ հագնում է հարմար զգեստներ և, հատկապես, կոշիկներ»։
![]()
Միան իր հագուստի ընտրության հարցում ներդրում ունենում է, իսկ ծնողներն այդ ընտրությունն անում են խնամքով․ «Միշտ փորձում եմ Միայի համար ընտրել հետաքրքիր պրինտերով շապիկներ, հաճախ` հումորային գրվածքներով: Ի դեպ, Միայի համար շատ օրիգինալ զգեստներ ընտրում է հենց Վաչեն: Ես էլ մի քանի անգամ ստեղծել եմ հագուստ նրա համար, մեծ մասամբ դրանք եղել են աքսեսուարներ և առօրյայի համար հարմարավետ զգեստներ»:
![]()
![]()