«Դուք սադրում եք ինձ, ես սադրանքի չեմ տրվի». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ խորհրդարանական երկրում որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ չի՞ նեղվում, որ նախարարը 1.5 մլն աշխատավարձ է ստանում, իսկ ինքը՝ ոչ:

«Դուք սադրում եք ինձ, ես սադրանքի չեմ տրվի»,- արձագանքեց Մակունցը:

Նա պարզաբանեց՝ իրենք խնդիր են դնում խորհրդարանականների դերի բարձրացման, քանի որ խմբակցությունների ղեկավարները, անկախ նրանից՝ ընդդիմությունից են, թե քաղաքական մեծամասնությունից, քաղաքական առումով բոլորովին այլ ներգրավվածություն ունեն, ուստի փորձելու են ստանալ նախագիծ, որը կբարձրացնի խմբակցության ղեկավարի դերը: Մակունցն ընդգծեց՝ դա չի նշանակում, որ փորձ են կատարում խմբակցությունների ղեկավարների աշխատավարձերը բարձրացնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ