Կազմակերպվում է Նարեկ Սարգսյանի տեղափոխումը Հայաստան

Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը: Այդ մասին տեղեկացնում է ԳԳ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

 Արտահանձնելու թույլտվությունը, ըստ չեխական Tyden պարբերականի, տվել է Պրահայի դատարանը 2018 թականի հունիսին: Այս հարցով վերջնական որոշումը, այդուհանդերձ, պետք է կայացներ Չեխիայի արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։

ՀՀ երրորդ նախագահի եղբորորդին Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ