«Կներեք, որ ատչոտ չենք տվել…»․ Նաիրա Զոհրաբյանը՝ իր հասցեին քննադատությանը

Այն բանից հետո, երբ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում ցուցադրեց մի քանի կիսաքանդ դպրոցների պատկերներ ու ասաց, որ կառավարությունը գումար չի գտնում նրանց նորոգման համար, իմքայլական մի քանի պատգամավորներ սկսեցին տարբեր քննադատություններ հնչեցնել Զոհրաբյանի հասցեին։

ԲՀԿ պատգամավորը նախ` պատասխանեց Արփի Դավոյանին, որը նրան մեղադրում էր, թե կապտականաչ ջրիմուռների շրջանում Սևանից ջուր են վերցրել, սրտացավություն են ցույց տվել ու ոչինչ չեն արել։ Զոհրաբյանն ասաց, որ նմուշներն ուղարկել են Վրաստան՝ փորձաքննության, ու պատասխանը տվել են համապատասխան մարմիններին։

«Կներեք, որ Ձեզ ատչոտ չենք տվել։ Հարմար չենք գտել Ձեզ տեղեկատվություն տրամադրել»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նաև անդրադարձավ Ալեն Սիմոնյանի խոսքերին, թե Զոհրաբյանը «կնոպկա էր սեղմում» Հանրապետականի իշխանության ժամանակ։ Զոհրաբյանն ասաց, որ իրենց խմբակցությունը երբեք իր կամքին հակառակ չի քվեարկել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ