![]()
Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար և ոճաբան Գոհար Ավետիսյանը դրամահավաք է կազմակերպել՝ օգնելու հրդեհից տուժած հայ ընտանիքին գնել նոր բնակարան:
Նա նաև կադրեր է հրապարակել հիվանդանոցից՝ ցուցադրելով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած ընտանիքի անդամներին:
Սիրված դիմահարդարն Ինստագրամի իր էջի story բաժնում հանդես է եկել հոլովակներով՝ կոչ անելով իր հետևորդներին օգնել դժբախտության մեջ հայտնված հայ ընտանիքին:
Ավետիսյանի խոսքով՝ 2.5 ժամվա ընթացքում հավաքվել է 1,7 միլիոն ռուբլի:
Գոհարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ունեցել նրանց օգնելու գործում:
![]()