Համացանցը ցնցած պարի մասին ավելի մանրամասն

Ավստրիայի ԱԳ նախկին նախարար Քերին Քնայսլը պատմել է, թե ինչպես է պարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Քնայսլն այցելել է Մոսկվա և եղել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ), որտեղ ուսանողուհին նրան հարց է ուղղել իր հարսանիքի օրը ՌԴ առաջնորդի հետ պարի մասին:

Նախկին նախարարը խոստովանել է, որ Պուտինը պատկանում է «հին դպրոցին» և շատ լավ շարժուձև ունի: Նա հիշել է, որ պարից առաջ խոնարհվել է ՌԴ նախագահի առաջ՝ ցույց տալով իր հարգանքը:

«Միշտ հաճելի է գործ ունենալ ջենթլմենի հետ»,- հավելել է Քնայսլը: Նրա խոսքով՝ ինքը կյանքում շատ ձանձրալի հարսանիքներ է տեսել, սակայն իր հարսանիքն ամենաուրախների թվին է պատկանում:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ու Քերին Քնայսլը պարել են 2018-ի օգոստոսին կայացած ավստրիացի գործչի հարսանիքին, որին ՌԴ նախագահը հրավիրված էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ