«Անվերապահ Սեր, այսինքն՝ սիրել առանց պատճառի». Շպռոտը համեստ կերպարում

Երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։ Ինստագրամյան  էջում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է ավտոմեքենայում։

Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ «Անվերապահ Սեր, այսինքն՝ սիրել առանց պատճառի»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Հետեւորդները գնահատել են Շպռոտի կերպարն ու հաճոյախոսություններ արել նրան։ «Սա քո լավագույն լուսանկարն է… այնքան գեղեցիկ»,- գրել է հետեւորդներից մեկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ