«Էդ ուխտը պետք է Սերժ Ազատիչի դռանն էլ չոքեր»․ քրեաօլիգարխիկ համակարգը չպետք է վերադառնա

«Սերժ Սարգսյանի վարկանիշը Հայաստանից բացի, որտեղ ասես կարող է բարձրանալ` սկսած Նոր Զելանդիայից մինչև Յուտա»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը։

Աբրահամյանի կարծիքով՝ ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում։

«Իրենց համար տեսանելի էր, որ «Մարտի 1»-ի և այլ գործերով «ուխտը չոքելու» էր նաև Սերժ Ազատիչի դռանը։ Դրա համար իրենք հիմա պետք է շահարկեն քաղաքական հետապնդման հանգամանքը, ինչպես Քոչարյանի պաշտպանական խումբը, որն ամեն ինչ անում է հարցն այդ ուղղությամբ տանելու համար։ Նման ձևակերպումներով ակնկալիքներ ունեն Եվրոպայից»,- ասել է նա։

Աբրահամյանը խոսել է նաև հայկական ֆուտբոլից, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունավետությունից և այլ թեմաներից։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ