![]()
Նորածինների ապօրինի որդեգրման դեպքերի հետ ծննդատները ոչ մի առնչություն չունեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը։
«Որդեգրման պրոցեսն ընթանում է իրավապահների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մանկատան և այլ կառույցների կողմից»,-ասաց Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ըստ տարածված լուրերի` նորածինների ապօրինի որդեգրման դեպքեր են արձանագրվել նաև պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում` Հանրապետական ծննդատանը։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։
![]()
2009թ.-ին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։
![]()