![]()
Գրիգը սկսել է երգել. հումորիստի տեսահոլովակի հերոսուհին Դիանա Շատվերյանն է։ Ամանորյա սեղան ու պատրաստություններ, ընտանեկան խառնաշփոթ և հումոր։ Գրիգ Գևորգյանը հանրությանը կներկայանա նոր ձևաչափով՝ ամանորյա տրամադրությամբ տեսահոլովակով:
Վերջին ամիսների ամենահայտնի հիթերից մեկը՝ Բիլի Այլիշի Bad guy ստեղծագործությունը, Գրիգը ներկայացնելու է Ամանորին նվիրված հումորային բառերով։
«Նպատակս ոչ թե երգիչ դառնալն է, այլ հումորային տեսահոլովակով ներկայանալը։ Իհարկե, նախկինում եղել է, որ երգեմ և ստացվել է, բայց այս տեսահոլովակով ուղղակի ծիծաղելի բան ենք ներկայացնելու։ Բառերը գրել ենք ես, Վանը և իմ ներկայացման սցենարիստներից Արմեն Սարգսյանը։ Մեզ շատ-շատ օգնել են Սոնան և Էմման՝ իմ և Վանի կանայք։ Երգի ձայնագրությունն իրականացրել է Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակը նկարահանում է իմ ընկերներից մեկը՝ Վահան Եփրեմյանը»,-ասաց Գրիգը։
![]()
Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Դիանա Շատվերյանն է։ Մինչ Դիանան կպատրաստվեր նկարահանվելուն, տարածքում ակտիվ աշխատում էր Գրիգի կինը՝ Սոնան։
![]()
Հարցին, թե ինչու է այս անգամ բեքսթեյջում, պարուհին կատակով պատասխանեց․ «Գրիգն ինձ նկարահանվելու առաջարկ չի արել, եթե աներ, կարևոր կլիներ հոնորարի չափը։ Եթե առաջարկ ստանայի, կմտածեի այդ մասին: Կախված նրանից, թե ինչ պետք է անեի, կորոշեի՝ նկարահանվե՞լ, թե՞ ոչ»։
![]()
Պարուհու այս կատակին Գրիգն արձագանքեց․ «Դե ես էլ բողոքում եմ, որ գնում եմ տուն ու պատրաստի ուտեստ չկա, բայց չեմ ասում չէ՞ այդ մասին։ Իրականում իմ տեսահոլովակն այնքան լուրջ չէ, որ Սոնան պարեր, բայց այնքան լուրջ էր, որ Դիանան խաղար այդ տեսահոլովակում»։
![]()
![]()