Պայթուցիկից տուժած 10-ամյա տղան դուրս գրվեց հիվանդանոցից

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր դուրս գրվեց հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բթի ու ցուցամատի ծայրային ֆալանգներն անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։

Տղան որոշել է` ոչ միայն ինքն այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի թողելու նման բան անել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ