![]()
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ԿԸՀ ներկայացրած հայտարարագիրը, որում նշվում է, թե որքան շարժական և անշարժ գույք ու եկամուտ ունի նա։
«Երեկ մամուլում հրապարակումներ տեսա, թե իբր ես ԿԸՀ հայտարարագիր չեմ ներկայացրել։ Իհարկե, նման պնդումը իրականության հետ որևէ կապ չունի։
![]()
Օրենքով սահմանված կարգով՝ թղթային կրիչի վրա հայտարարագիրը ներկայացվել է սահմանված ժամկետում։ Իսկ եթե լրատվամիջոցի ստացած թվային տեղեկատվությունը իրենց համակարգչի վրա չի բացվել, դա կներեք, իմ մեղքը չէ։
Ստորև ներկայացնում եմ հայտարարագիրս, որ ԿԸՀ է ներկայացվել դեռևս նոյեմբերի 24-ին՝ օրենքով սահմանված ժամկետում»,- գրել է Փաշինյանը:
![]()