ԱԺ-ն ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման մասին օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ներդնել Ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգ:

Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթեւեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։

Օրենքի նախագիծն ընդունվեց 57 կողմ, 35 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: Օրենքների պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման օրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ