![]()
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իրբէջում գրել է.
Ախր շաաատ լավն են է՛, ո՞նց դիմանամ ու չարձագանքեմ։ Ավելի լավ է կարծիքս գրեմ, չէ՞, քան թե Նիկոլ Փաշինյանի ասած՝ ինձ լուսամուտից գցեմ։ Մանավանդ՝ ոչ երկաթաճաղեր կան լուսամուտիս վրա, ոչ էլ ներքեւում՝ ճկուն ցանց։
Հ1-ի լուրերն եմ նայում։ Երկարուձիգ, խնամքով, իդեալական հմտությամբ հատվածների ընտրությամբ եթեր հեռարձակեցին Աշոտյանի հոխորտանքները, հետո՝ ԱԺ Իմ քայլի քնքույշ ղեկավարի ակնթարթային թավշյա ու ոչինչ չասող «հակադարձումը»
Հետո Բաբաջանյան Արմանի ահազանգը հնչեց դաշնակների պարտիզանական հարվածների վտանգավորության եւ դրան արժանի հակահարված տալու անհրաժեշտության մասին, ու մեկ էլ նորից մեր քնքույշ իմքայլականը թավշյա ժպիտով հայտարարեց, որ իրենք այդ խնդիրը չեն քննարկել։
Դե հա՛, իհարկե, դուք հո հանրության պես «վախկոտ» չեք, որ զգուշացնում ու զգուշացնում են՝ լրջացեք, հասկացեք, գլուխներդ մտցրեք վերջապես, որ ձեր դիմաց ամեն ինչի ընդունակ, Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի արյունոտ ճանապարհը հարթած վտանգավոր ուժեր են, որ հանրությանը պատկանող միակ հեռուստաընկերությունը վստահելի չէ, որ երկու խաղ է խաղում ու նրբորեն է խաղում։
Չէ, իրենք «դուխով» են, հո մեզ նման վախկոտ չեն, որ ամեն մանԴր-մունԴր բաների ուշադրություն դարձնեն ու քննարկեն։
Իրենք երջանիկ ժպտում են ու չեն մոռանում ոչ մի վայրկյան, որ «աննախադեպ» են, իսկ «մոտ 30 տարվա Հայաստանի պատմությունն» էլ զզվանքի ու ատելության է արժանի։
Դուք իրոք աննախադեպ եք, բայց ոչ ձեր արշինի չափանիշով։(
![]()