«Արդեն ամաչում եմ տվյալ հարցին պատասխանեմ…». Գագիկ Ծառուկյան

«Արդեն ամաչում եմ տվյալ հարցին պատասխանեմ:

Հիմնական հարցը թողած ինչի մասին են խոսում՝ ջինսով կգային, կամ թագավորի որ տղեն էր՝ մեծ տղեն էր, փոքրն էր:

Ամոթ ա, մարդիկ եկել էին բիզնես ծրագրով: Թագավորի ընտանիքից էր, թագավորի մեծը չէր, փոքրն էր, կրտսերն էր:

Հասկանալի է, թագաժառանգը չէր, բայց թագավորի տղան էր, եկել էին բիզնես ծրագրով: Մնացածը դուք մտածեք, ես մտածելու բան չունեմ»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիից ներդրումներ անելու հարցի շուրջ ծավալված քննարկումներին:

Հարցին, թե նորից կդիմի՞, որ նրանք գան Հայաստան, Ծառուկյանը պատասխանեց.

«Ով էլ հիմա դիմի, նրանք չեն գա: Դուք տեսա՞ք՝ նրանք ասացին՝ մենք զգացինք, որ անցանկալի հյուրեր էինք:

Ես չգիտեմ մարդկանց մտածելակերպը, մենք խոսում ենք խնձորից, ցույց են տալիս ձմերուկ: Հարցը տվել ենք, թող հարցին պատասխանեն լիարժեք:

Եկե՞լ են, եկել են, ուզեցե՞լ են ներդրում անեն, ուզեցել են: Թե ջինսով կգան, դա հինական խնդիր չի: Ծառուկյանը անձնական շահ չունի, ուզում ա, որ լավ լինի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ