Մանան դու էս գրել բանանի հոդվածը․․․ապրեք ուրեմն կարում եք խաբել, բայց ոչ թե ինձ այլ ժողովրդին խաբեք․․․

Որտեղի՞ց է գալիս «դեղին մամուլ» արտահայտությունը: 1985 թվականին ամերիկացի նկարիչ Ռիչարդ Օուտկոլտը Նյու Յորքի «The World» թերթի մի քանի համարներում տեղադրեց ազատ ոճի նկարներ տարբեր հումորային տեքստերով: Այդ նկարների մեջ էր մի փոքրիկ տղա դեղին վերնաշապիկով:

Այս նկարները մեծ աղմուկ բարձրացրեցին Նյու Յորքում: Քանի որ այդ տղայի նկարը տարբերվում էր մյուսներից իր արտաքինով, այս նկարը սկսեցին անվանել «դեղին երեխա»: Շուտով ազատ ոճի այդ նկարների ամբողջ շարքը սկսեց անվանվել «դեղին երեխա»:

Հաջողությունից ոգևորված՝ շատ թերթեր սկսում են մտցնել հումորային նկարների շարք, որտեղ գլխավոր հերոսը դեղին երեխան էր:

1896 թվականին «New-York Press»-ի խմբագիրը քննադատական մի հոդված է հրապարակում, որտեղ այս թերթերին անվանում է «դեղին մամուլ», որոնք չեն ամաչում այն միջոցներից, որոնք օգտագործում են ընթերցողներ ապահովելու համար: Ահա հենց այստեղից էլ սկսեց շրջանառվել «դեղին մամուլ» արտահայտությունը:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ