Աղոթք ամուսնանալ պատրաստվող երիտասարդների համար, որ Տերը նրանց կյանքը լցնի սիրով և խաղաղությամբ. Ամեն

Սիրելի երիատասարդներ, օրհնեցեք Տիրոջը,  օրհնեցեք անունը Տիրոջ։  Տերը բարձր է բոլոր ազգերից, և երկնքում է փառքը նրա։  Նա տեսնում է բոլորին երկնքում ու երկրի վրա։

Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում աղբանոցից։ Նրանց որպես իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։

Արարիչ իմ և Տեր իմ,

Փրկիչ իմ և Հայր իմ,

Որ անհոգս մանկություն ինձ շնորհելով

Հասցրել ես երիտասարդության:

Շնորհիր այժմ, որ Քո ճշմարիտ

Խոսքի համաձայն ապրեմ՝

իմ երիտասարդության օրերին միշտ Քեզ հիշելով:

Քո խոսքերը պահող դարձրու ինձ, որպեսզի

ավելանան իմ կյանքի օրերը:

Տե՛ր, Դու, որ արու և էգ ստեղծեցիր մարդուն

եվ միմյանց սիրելու օրենքը դրեցիր մեր մեջ,

հիմա, ո՜վ Աստված, օրհնիր իմ սիրած/ աղջկան/ տղային՝

հավատարմություն և ժուժկալություն շնորհելով:

Օրհնի՛ր մեր սերը՝ անարատ կուսությամբ մեզ պահելով

Եվ Սուրբ ամուսնության Պսակին արժանացնելով:

Օրհնիր նրա ծնողներին՝ նրանց իմաստություն տալով,

որպեսզի հաշտվեն ու հանդուրժեն այն մտքի հետ,

որ նրանց ցանածը ուրիշն է հնձելու:

Օրհնիր ծնողների՛ս, իսկ ինձ էլ նրանց պատվելու շնորհ արա:

Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին,

որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի

այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ