![]()
Երեւանում՝ դեկտեմբերի 6-ին, թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան:
ArmDaily.am-ի հետ զրույցում Այվազյանը նշեց, որ գողություն կատարողները հավանաբար երեխաներ են եղել. «Կարծում եմ գողություն կատարողները երեխաներ են եղել՝ դատելով ոտնահետքից կամ նաև գործելաոճից։
Կոտրել են մեքենայի հետևի դռներից մեկի ապակին, մտել մեքենայի մեջ խառնել են, տարել են մի քանի խմիչքներ ու անձնական օգտագործման հեռախոսներիցս մեկը, որը եղել է մեքենայում։ Մեքենայում արտառոց ոչինչ չի եղել»:
Պատգամավորը չկարողացավ նշել, թե ֆինանսական մոտավորապես որքան վնաս են իրեն հասցրել. «Հասցված վնասը մեծ չի եղել, բայց գումարի չափ հստակ չեմ կարող նշել»։
Նա նաև հավելեց, որ մեքենայում եղել են փաստաթղթեր, բանկային քարտ, այլ բաներ ևս եղել են, բայց չեն տարել. «Ինձ թվում է, որ երեխաներ են եղել, դատելով նրանից, թե ինչ են տարել մեքենայից, հնարավոր է նաև մեքենայում որոշակի գումար էլ է եղել, դա էլ են տարել, գումարի մասով հստակ չեմ հիշում»։
![]()