Նախատեսում ենք բարձրացնել Երեւանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Հունվարի 1-ից նախատեսում ենք բարձրացնել Երեւանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (մինչեւ 25%) ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը (մինչեւ 56%)։

Բյուջեի նախագծի բյուջեի այս կետի շահառուներ են շուրջ 5000 երեւանցիներ

Նշված կրթական հաստատությունների աշխատակիցները կունենան նաեւ առողջապահական ապահովագրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ