Եգիպտոսից փարավոններ են եկել, ուզում են կենտրոնում բուրգեր կառուցեն․․․

Գագիկ Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում  գրում է․

Եգիպտոսից փարավոններ են եկել, ուզում են կենտրոնում բուրգեր կառուցեն։ Գագիկ Ծառուկյանի համարը ո՞վ կտա, զանգեմ, խնդրեմ` զանգի Նիկոլին, որ Հայկին ասի` վաղը` կիրակի օրով, գա քաղաքապետարան` հանդիպում կազմակերպի։

Անձնական կապերի մերժման ասոցիացիա։

Միսկարյանը գրառման մեջ հստակ մատնանշում է վերջերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և արաբ շեյխի ներկայացուցիչների միջև հանդիպման թեման ։

Այս ամենը սկսվեց այնտեղից, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Էմիրաթներից ներդրողներ էին եկել, Մարությանի հետ հանդիպեցին, հիասթափված թողեցին, գնացին:

Հետո Հայկ Մարությանը պարզաբանեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, ում հետ է հանդիպել:

Եգիպտոսից փարավոններ են եկել, ուզում են կենտրոնում բուրգեր կառուցեն։ Գագիկ Ծառուկյանի համարը ո՞վ կտա, զանգեմ, խնդրեմ`…

Posted by Գարեգին Միսկարյան on Saturday, December 7, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ