![]()
Փայլակ Ուսուրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Սիրելի այլևս ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ հայրենակիցներ ամեն անգամ ես անդրադարձել և դատապարտել եմ նախկին բռնապետական հանցավոր ռեժիմին, սակայն այսօր ուզում եմ զգուշացնել և պահանջել , որոշ ոլորտների’ հանձինս Գնումների Կոմիտեյի և Շուկայի Վերահսկողական Տեսչական Մարմնի կողմից չվերահսկվող բացթողումներին,որ լուրջ խոչնդոտների առջև կկանգնեցնի մեր տնտեսության զարգացումը։20 տարի և ավել պայքարելով նախկին հանցավոր ռեժիմի դեմ այսօր ես չեմ կարող չլինել ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ անկոտրում պայքարի ոգով ձեռք բերված թավշյա հեղափոխության թիկունքին, որի համար դուք նույնպես թիկունք եք և պատրաստ պայքարելու ցանկացած ոտնձգություն ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ դեմ։
Ասեմ, որ Կոռուպցիայի կնքահայր սեռժին ու ֆլեշին առաջադրված մեղադրանքը համապատասխանում է իրականությանը, որի համար վնգստացող շնագայլերը թող վեր ընկնեն իրենց տեղը։
Սակայն ըստ լուրերի այսօր Պարսկաստանից, Իրաքից ու Թուրքմենբաշից դիզվառելիք է ներկրվում Հայաստան։Դիմում եմ պատասխանատու մարմիններին, որ մի կրկնվեք նախկին հանցավոր ռեժիմին, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այդ երկրները շատ վատ դիզվառելիք են արտահանում, այն Ամուլսարից ավելի թունավոր է, անորակ, շատ էժան, և որ նրանք չունեն ՁՄԵՌԱՅԻՆ ԴԻԶՎԱՌԵԼԻՔ, (բայց ինչ որ խառնուրդի միջոցով խաբում են) ինչը վատ հետևանքներ կունենա մեր տեխնիկաների համար։Այնպես որ իր Երկիրը սիրող ոչ մի բարեխիղճ տնտեսվարող այդ դավաճանական քայլին չի գնա, ինչը բնորոշ էր նախկին թալանչիներին( միայն թե’ գերշահույթը շատ լինի)։
Համոզված եմ, որ պատկան մարմինները լուրջ ուշադրություն կդարձնեն այս ամենին և ուշադիր կլինեն, թե’մրցույթների կազմակերպմանը, թե’ հաղթողներին։Հույսով եմ, որ ոչ մեկի թաթը չի կտրվելու։
Ժողովորդ ջան մենք պետք է ամեն հարցում զգոն լինենք և միասին պաշտպանենք մեր ազատությունը։
Սիրելի այլևս ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ հայրենակիցներ ամեն անգամ ես անդրադարձել և դատապարտել եմ նախկին բռնապետական հանցավոր ռեժիմին,…
Posted by Paylak Urusyan on Saturday, December 7, 2019
![]()