![]()
Տեր Աստված, ինձ արժանացրիր ընտանիքի մայր լինել, երեխաներ պարգևեցիր, նրանց կյանք պարգևեցիր Քո անհուն սիրով:
Հա՜յր Աստված, ես կանգնած եմ քո առաջ ծնողական ամենաբարի զգացումներով լեցուն, իմ երեխաների բարին կամենալով, բարեգութ Հայր, թող ամեն բան Քո բարի կամքով լինի:
Օգնիր ինձ, որ երբեք չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում :Աղաչում եմ Քեզ. պարուրիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:
Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:
![]()
![]()