«Ոտներս բարի ձեր օջախում․..». վարչապետը մասնակցեց բնակարանամուտի

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության բնակապահովման ծրագրի շահառու, ընդհանուր առմամբ, ճանաչվել է 5 հազար 396 ընտանիք Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերից:

Մինչև 2018 թվականը 4 հազար 838 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծված է եղել:

2018 թվականի դրությամբ բնակարանային պայմանների բարելավման կարիք ուներ 558 ընտանիք, որից այդ տարի 44-ն է պետությունից աջակցություն ստացել: 2019 թվականին սկզբում նախատեսվել էր 560 մլն դրամ:

Բացառիկ հնարավորություն եղավ և տարեվերջին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլրդ 291 մլն դրամ լրացուցիչ ուղղվեց ծրագրին:

2020 թվականին կառավարությունը բյուջեով նախատեսել է 3 մլրդ դրամ, որով 226 ընտանիքի բնակարանային հարցը կլուծվի: Այսպիսով` աղետի գոտու բնակարանային խնդրի լուծման պետական ծրագրով աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ