Երբվանի՞ց կգանձվի «հարստության հարկ»

«Մենք խոսել ենք հարստությունը հարկելու մասին և այդ ուղղությամբ գործողություններ ենք արել: Ազգային ժողովն արդեն ամբողջությամբ ընդունեց Կադաստրի կոմիտեի կողմից առաջարկված գոտիավորման նոր մոտեցումը: Հիմա մենք քննարկում ենք, թե ինչպես դա արտացոլել հարկման համակարգում: Չի կարող կիրառվել նույն մոտեցումը, ինչն առկա է այսօր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախատեսվում է 2021-ից մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները,- ասել է նախարարը:

Հիշեցնենք` հարստության հարկման մեխանիզմների մասին խոսվում էր դեռևս Հարկային օրենսգրքի բարեփոխումների ժամանակ: Առաջարկվող տարբերակներից մեկն այն էր, որ պետությունը պետք է նվազեցնի հարկային բեռը, փոխարենն ավելացնի  հարստության հարկը  և գույքահարկը, ինչը ենթադրում է, որ թանկարժեք գույքն ավելի բարձր հարկման մակարդակում է լինելու:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ