![]()
Վրաստանի Զուգդիդի քաղաքում թմրահանցագործության մեղադրանքով ձերբակալվել է 30-ամյա քահանա: Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ-ից:
Հայր Սվիմոն Քավթարաձեին, որը ծառայում էր Զուգդիդիի թեմում, մեղադրանք է առաջադրվել մեծ քանակությամբ թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու համար:
Մի քանի օր առաջ ՆԳՆ աշխատակիցները կանգնեցրել էին ավտոմեքենա, որում գտնվում էին Քավթարաձեն և մեկ այլ տղամարդ: Խուզարկությամբ ոստիկանությունը հայտնաբերել և առգրավել էր թմրամիջոցներ:
Հոգևորականն ազատ էր արձակվել, բայց ավելի ուշ ներկայացել է ոստիկանությանը և խոստովանել հանցագործությունը:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի հատկանիշներով: Ձերբակալվածներին սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում:
![]()
![]()