«Հանրապետականը տարիներ շարունակ բռնաբարել է քաղաքացու քվեն…». Նվեր Մնացականյան

Հայաստանի խորհրդարանի ընտրության միջազգային գնահատականները պետք է լավ ընթերցել, հատկապես այն ձևակերպումները, որոնց չէինք հանդիպում տասնամյակներ շարունակ։ Դրանք այն նահանջի տարիներն էին, որոնք Կովկասում ժողովրդավարության հայրենիք Հայաստանը վերածեցին ընտրակեղծվող պետության ճահճի։

Ինչ արած, այդպիսին էր ոչ լեգիտիմ իշխանության գինը։ Հետո մեզ համառորեն թմրեցնում էին այս ընտրությունը մեկ քայլ առաջ է նախորդից գաղջ հոգեթերապիայով։

Ի դեպ, մի քայլից մյուսի կեղծ միջանցքը ձգվում էր ամբողջ հինգ տարի․ քաղաքացու քվեն բռնաբարած իշխանության համար լիուլի ժամանակ ընտրական հին կեղծիքը նորով փոխարինելու համար։

Պատկերացնում եք, այդ խանական կոնվեյերը կարող էր աշխատել անվերջ ու Հայաստանի ծուռ ակոսը կմնար ընտրական կեղծիքի հավերժ գերին, եթե չլիներ թավշյա մեծ պայթյունը հայության այդպես էլ չհանձնվող գենոֆոնդում․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ