![]()
Հայ բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անգլիացի մարզիչը ողջունում է բոլորին գրեթե հայերեն՝ «Всем բարև»:
Պրոֆեսիոնալ ռինգում Դավիթը նորամուտը նշել է 2009 թվականին։
2015 թվականի նոյեմբերի 7-ին հաղթեց վենեսուելացի բռնցքամարտիկ Չառլի Նավառոյին տեխնիկական նոկաուտով 9-րդ ռաունդում և նվաճեց կիսամիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը։
2016 թվականի նոյեմբերի 7-ին Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) Դավիթ Ավանեսյանին հայտարարել էր կիսամիջին քաշային կարգում WBA Regular վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու հաղթող (մինչ այդ նա ուներ WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը)։ Այդ գոտու տերը եղել է Կիտ Թուրմանը, որն այժմ WBA Super վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու տիրակալն է։
![]()