![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբոքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Այսօր արդեն դեկտեմբերի 7-ն է, այն նույն չարաբաստիկ դեկտեմբերի 7-ը, երբ ուղիղ 31 տարի առաջ տեղի ունեցավ արհավիրքը…
1988 թվականի ավերիչ երկրաշարժի արդյունքում Սպիտակում, Գյումրիում և Վանաձորում զոհվեցին ավելի քան 25.000 մարդ, անտուն մնացին հազարավոր բնակիչներ:
Անտուն մնացին 1000-ավոր մարդիկ, 1000-ավոր երեխաներ մնացին առանց ծնող, 1000-ավոր ծնողներ մնացին առանց երեխա…
Անձամբ ինքս կորցրել եմ հարազատներ ավերիչ երկրաշարժի արդյունքում…
Իհարկե, շատ հաճախ ենք լսում, որ ժամանակը բուժում է վերքերը:
Հա, վերքը կբուժվի, բայց վերքի փոխարեն առաջացած սպին միշտ կհիշեցնի, թե ինչ է տեղի ունեցել:
Դեկտեմբերի 7-ը հայոց պատմության մեջ ամրագրվեց որպես արհավիրքի օր, որն ուղղակի հնարավոր չի լինի մոռանալ…
Այսօր արդեն դեկտեմբերի 7-ն է, այն նույն չարաբաստիկ դեկտեմբերի 7-ը, երբ ուղիղ 31 տարի առաջ տեղի ունեցավ …
Posted by Taron Chakhoyan on Friday, December 6, 2019
![]()