Ռուսաստանում արյան «լիճ» են հայտնաբերել

Օմսկի մարզի Կալաչինսկի  շրջանում, Կովալևո գյուղի մոտակայքում  հայտնաբերվել է արյան «լիճ»: Տեսանյութն Ինստագրամում  հրապարակել է տեղի բնակիչներից մեկը:

Տեսանյութի հեղինակի խոսքով՝ լճի մակերեսը մոտ 30-40 մետր քառակուսի է, խորությունը չեն չափել: Հաջորդ հրապարակման մեջ նա ցուցադրել է, որ այդ տեղը հողով ծածկել են:

Օմսկի շրջանի գլխավոր անասնաբուժական բաժնից հայտնել են, որ անասնագլխի սպանդին ներգրավված ընկերությունը պատասխանատվություն է կրելու դրա համար, հայտնում է BK 55-ը:

Նշվում է, որ մասնագետները վտանգավոր վարակներ չեն հայտնաբերել տարածքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ