![]()
Հայաստանի բյուջեի եկամուտները 1,5 տարվա ընթացքում աճել են 353 միլիարդ դրամով։ Բայց սա իշխանություններին չի բավարարում, նրանք ավելի շատ են ուզում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատկերավոր բացատրեց, որ եթե «զարգացման սանդուղքն» ունի 100 աստիճան, ապա այն պետք է անցնել 1-2-3-4 և այլն։
«Լավ, կարանք լոնքերով 2-2 թռնենք, 3-3 թռնենք, հիմա մենք 4-4 ենք թռնում։ Մեր ընդդիմադիրներն ասում են՝ չէ՜, էս ո՞նց եք 4 թռնում, 12 թռեք միանգամից։ Չի կարող ընդհանրապես լինել այդպիսի բան։ Ընդհանրապես որևէ մեկը չի կարող անել այդպիսի բան», – ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ իրենց ամեն դեպքում դուր է գալիս դա, և եթե ընդդիմությունը «դուխ տա», իրենք կթռնեն այդքան։
![]()