![]()
Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է Ամանորի միջոցառումների ծախսերի բյուջեն ավելացնելու հարցը, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը նախքան ելույթ ունենալը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին փողկապ նվիրեց:
Հայկ Մարությանը հարցրեց.
«Կարելի է իմանալ, թե ինչու եք նվիրում»,- հարցրեց Մարությանը:
Արմեն Ներսիսյանը պատասխանեց.
«Որպեսզի Դուք էլ փողկապ կապեք մեր նման»,-ասաց Ներսիսյանը:
Հակադարձելով՝ Հայկ Մարությանն ասաց.
«Եթե թույլ տաք, ապա այն կվերանվիրեի շեյխերին ու շեյխուհիներին»:
«Ես Ձեզ եմ նվիրել, սրտանց, իսկ նվերը չի կարելի վերանվիրել: Ես իրականում Ձեզ եմ նվիրել, իսկ Դուք հարցը կրկին տարաք ուրիշ տեղ: Չեմ հասկանում, թե Դուք ինչ եք անում և չգիտեմ, թե սրացումներն ինչու համար են»,- ասաց Արմեն Ներսիսյանը և անցավ իր ելույթին:
![]()