![]()
Կույսի նշանի տակ ծնվածները պերֆեկցիոնիստներ են:
Նրանք ունեն վերլուծական մտածելակերպ: Նրանք արտաքուստ հանգիստ են, սակայն նրանց միտքը երբեք չի հանգստանում: Նրանք հազվադեպ են սխալվում իրենց դատողություններում: Նրանց աչքից ոչ մի մանրուք չի վրիպում:
Կույսերի վերլուծական մոտեցումը օգնում է նրանց հաջողության հասնել:
Կույսերը կարողանում են ճիշտ որոշում կայացնել, քանի որ նրանց որոշումները հիմված են իրականության վրա, այլ ոչ թե երևակայության:
Նրանց համար շատ կարևոր է կարգապահությունը: Կույսերն անկեղծ են ու ազնիվ:
Կույսերը համեստ և խաղաղ էակներ են, դժվար է գտնել աղմկարար Կույսի: Կույսերը շատ հոգատար են, մարդասեր են և կարեկցող, նրանց դուր է գալիս օգնել մարդկանց:
Կույսերը աշխատասեր են, նրանք աշխատում են ջանասիրաբար և հենց իրենց աշխատանքի շնորհիվ են հասնում արդյունքի:
![]()