«Բարսեղ Բեգլարյանը մահացել է․․․»․ Բարսեղ Բեգլարյանի ստվեր

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։ Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Բարսեղ Բեգլարյանի հետ՝ մեղադրանքի առնչությամբ նրա տեսակետն իմանալու համար։

— Բարև Ձեզ, Պարոն Բեգլարյան, ինչպե՞ս եք․․․ Պարոն Բեգլարյան, դո՞ւք եք։
— Ոոոոչ։

— Պարոն Բեգլարյանի հեռախոսի՞ն եմ զանգել։
— Այոոո։

— Պարոն Բեգլարյան, Դո՞ւք եք։
— Ոոոոչ

— Հիմա Դո՞ւք, եք թե՞ Դուք չեք, պարոն Բեգլարյան։
— Բա դու ով ես։

— Ես լրագրող եմ՝ ArmDaily.am կայքից։
— Չգիտեմ պարոն Բեգլարյանը կկարողան խոսել, թե ոչ, Բարսեղ Բեգլարյանին հողին հանձնեցինք, մեռավ ինքը էս աշխարհի համար, գնաց Հիսուս Քրիստոսի մոտ։

— Ինչո՞ւ եք նման բաներ ասում, պարոն Բեգլարյան։
— Դուք երևի լավ չհասկացաք, հա։ Ձեզ ի՞նչ է հետաքրքրում, ասեք։

— ՀՔԾ—ն մեղադրանք է առաջադրել ՁԵզ, ընդունում ե՞ք մեղադրանքը, առհասարակ, ծանոթ եք դրա բովանդակությանը։
— Անձամբ ես չեմ ընդունում, չգիտեմ Բեգլարյան Բարսեղը ընդունում ա, թե չէ։

— Ես ուզում եմ հասկանալ, ճիշտ եմ զանգել, թե ոչ։
— Դուք զանգել եք Բարսեղ Բեգլարյանի հեռախոսահամարին, բայց Ձեզ հետ Բարսեղ Բեգլարյանը չի խոսում։

— Ո՞վ է այդ դեպքում ինձ հետ խոսում։
— Դա կարևո՞ր ա։

— Իհարկե կարևոր է, Դուք ասում եք պարոն Բեգլարյանը մահացել է․․․․
— Բարսեղ Բեգլարյանն իրոք այս աշխարհի համար վաղուց մահացել ա, խաչված ա ինքը, Դուք հիմա իրա ստվերի հետ եք խոսում․․․․․

Այս պատասխանից հետո «առեղծվածային ստվերը» անջատեց հեռախոսը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ