![]()
Շաբաթվա սկզբին շատ լավատես կլինեք, ձեր էներգիան և ակտիվությունը կավելանան: Այնուամենայնիվ, նյութական ոլորտում մի փոքր զգուշություն պետք է ցուցաբերեք: Այս օրերին ավելի լավ է չանել չնախատեսված գնումներ, կա ծախսերի գերբեռնվածության ռիսկ: Ծախսերը կարող են աճել, և հնարավոր է անհրաժեշտություն զգաք եկամտի նոր աղբյուր գտնելու համար:
Այդ շրջանում պարգևավճարի ստացում կամ պաշտոնի բարձրացում պետք չէ սպասել: Չի բացառվում կոնֆլիկտ ղեկավարության հետ, հատկապես եթե ղեկավարը կին է: Կոնֆլիկտի համար առիթ կարող է հանդիսանալ ձեր դժգոհությունը՝ ձեր մասնագիտական հմտությունները բավարար չգնահատելու հետ կապված: Եվ դա կարող է հանգեցնել նոր աշխատանքի որոնման մտքին:
Դեկտեմբերի 12-ին հնարավոր է հուզական անկայունություն, հարաբերություններում լարվածություն կարող է առաջանալ: Անկայուն հարաբերություններն այդ շրջանում կարող են ավարտվել: Հնարավոր են կարևոր հանդիպումներ, նոր ծանոթություններ ազդեցիկ մարդկանց հետ: Կարող եք ունենալ փոքր ուղևորություններ, կարևոր հանդիպումներ և նոր ծանոթներ: Ուշադիր եղեք այդ օրերին, դուք կարող եք կարևոր տեղեկություններ ստանալ:
![]()
Հանգստյան օրերին հնարավոր են նոր հարաբերություններ, որոնք կարող են զարգանալ ներդաշնակ սցենարի համաձայն: Սակայն մի շտապեք նոր հարաբերություններ սկսել, ձեզ ժամանակ է հարկավոր ամեն ինչ ծանրութեթև անելու համար:
![]()