«Ամուսնալուծությանս հետ կապված խոսակցություններից չեմ նյարդայինանում»․ Սիլվի Բարկովան

Արդեն երեք ամիս է՝ Սիլվի Բարկովան Հայաստանում է։ Դերասանուհին, ով ամուսնությունից հետո բնակություն էր հաստատել Հնդկաստանում, նշեց, որ այս ամիսների ընթացքում բավականին շատ խոսակցություններ է լսել իր անձնական կյանքի մասին՝ հղիությունից մինչև ամուսնալուծություն, թեև դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Սիլվիի խոսքով՝ տարին հագեցած է եղել, ինքն էլ հասցրել է խորապես ճանաչել նոր մշակույթ։

«Ես և ամուսինս շատ ենք ուզում Ամանորը միասին դիմավորել։ Ամուսինս շատ խիտ գրաֆիկով է  աշխատում, իր զբաղվածությունն անչափ մեծ է, այս ընթացքում փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի գոնե մեկ կամ երկու օրով գա Հայաստան։ Եթե չստացվի, ոչինչ, միևնույն է, մի օր ես գնալու եմ այնտեղ, ամուսնուս հետ կլրացնենք այդ բացը։ Քույրերիս, ընտանիքիս հետ կլինեմ և նրանց  հետ կնշեմ Ամանորը»,-ասաց Սիլվին։

Այն հարցին, թե ինչպես են ինքն ու ամուսինը հաղթահարում հեռավորությունը, Սիլվին ժպիտով պատասխանեց, որ գրեթե ամեն րոպե միասին են․ «Ես և ամուսինս տեսազանգով անընդհատ իրար հետ ենք, մեկս մյուսից հ տեղեկացված։ Բարեբախտաբար, այդ հնարավորությունը կա և իր բացակայությունը հնարավորինս քիչ եմ զգում։

Ես մի փոքր այլ տեսանկյունից եմ նայում,  միևնույն է, ամբողջ կյանքում իր կողքին եմ լինելու, այս երկու-երեք ամիսը ոչինչ։ Ամուսինս ավելի խորն է տանում, շատ է կարոտում։  Նա շատ ծանր է տարել իմ՝ Հայաստան գալու որոշումը, սկզբում չէր պատկերացնում, որ այսքան երկար եմ մնալու»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ