![]()
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորել են դեկտեմբերի 7-ին։
Ավելի վաղ «Ազատություն նախագահին» նախաձեռնող խումբը հայտարարություն էր տարածել այն մասին, որ դեկտեմբերի 11–ը հայտարարվում է բողոքի ցույցեր սկսելու օր` ի պաշտպանություն Քոչարյանի։
Այսօրվա ակցիայի կազմակերպիչներից մեկը` Արմեն Մինասյանը, ելույթ ունենալով ցուցարարների առաջ, պահանջեց ազատ արձակել նախկին նախագահին։ Նա մեղադրեց իշխանություններին արցախյան պատերազմի հերոսներին դիտավորյալ վարկաբեկելու մեջ։
![]()
«Իշխանությունները ստեղծում են վախի մթնոլորտ, մարդիկ վախենում են զրպարտությունից, ուստի շատերը հրաժարվել են մասնակցել ցույցին», – ասաց Մինասյանը։
![]()