![]()
Դերասանուհի Անատի Սաքանյանի 28-ամյակը տարբերվել է նախորդ տարեդարձերից: Խնջույքների սիրահար դերասանուհին այս տարի որոշել է փախչել բոլորից ու տարեդարձը տոնել բնության գրկում:
«Որոշել էի ծնունդ չանել, ինձ անակնկալ մատուցեցին, գնացինք քաղաքից դուրս, որտեղ էլ նշեցինք ծնունդս, մի քանի օր հանգստացա: Մտածեցի՝ ավելի լավ, այս տարի մեծ ծնունդ չեմ անի, կհանգստանամ, իսկ երբ վերադառնամ, մի քանի հոգով ինչ-որ տեղ կգնանք, բայց չստացվեց: Այսօր էլ կհավաքվենք, հետո մեկ այլ շրջապատով էլ կհավաքվենք, քանի որ իմ շրջապատը շատ մեծ է»,- ասաց նա:
«Իրականում ես մայրիկիս, հայրիկիս ու շունիկիս հետ էի Իջևանում: Չգիտեմ ինչու էին որոշել, որ սիրելիիս հետ եմ: Այդտեղ տարօրինակ ոչինչ չկար. ծաղիկներ ստանալ դեռ չի նշանակում սիրելիի հետ լինել, 28-ն էլ արել էի, քանի որ ծնունդ չէի անում, ուզում էի հետաքրքիր ինչ-որ բան լիներ,- պարզաբանեց դերասանուհին ու հավելեց, որ կեսգիշերին իրենց անակնկալ են մատուցել հյուրանոցում, ինչն իսկապես անսպասելի էր,
![]()
— Ծնունդիս նախորդ օրը հյուրանոցում ինձ անակնկալ մատուցեցին: Հայրիկիս հետ ընթրում էինք, հայրիկս դուրս եկավ պատշգամբ՝ սրճելու, ես դեռ ուտում էի, լույսերն անջատեցին:
![]()
Իրենց խոհանոցը 23:00-ին փակվում էր, բայց ես դեռ ուտում էի: Մտածեցի՝ ինչ շնորհք էր, հասկացանք փակվելու ժամն է, բայց նորմալ չէ, որ ես հաց եմ ուտում, լույսն անջատում են: Մտքումս որոշում էի, թե ինչ եմ ասելու ընդունարանում, մեկ էլ սալյուտներով, տորթիկով, Happy birthday երգով եկան ինձ շնորհավորելու: Շոկային էր:
Եթե Երևանում լինեի, չէի զարմանա, որովհետև ոնց էլ չլիներ, մեկը կգար, բայց որ այնտեղ՝ բոլորից հեռու, անծանոթ մարդիկ ինձ անակնկալ կմատուցեն, շատ անսպասելի ու հետաքրքիր էր»:
![]()
![]()